Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:35 25-11-2024

«Էլիտ գրուպ»-ը քանդում է Ֆիրդուսիի նկարիչների արվեստանոցը, կտրում այգու պտղատու ծառերը

«Էլիտ գրուպ» ընկերությունը Երևանում, Ֆիրդուսի թաղամասում ավերել է մի խումբ նկարիչների կացարան-արվեստանոցի հարակից այգին ու պարիսպը, կտրել պտղատու ծառերը, քանդել արվեստանոցի տանիքի մի հատվածը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց արվետսագետ Անժելա Հովակիմյանը։

Արվեստագետը նշեց, որ այս շենքում 2014 թվականից ապրում և ստեղծագործում են մի խումբ նկարիչներ։ Նա նշեց նաև, որ անմիջապես ահազանգել է ոստիկանություն, և վերջինս կասեցրել է քանդողների գործողությունները, բայց այգին արդեն ավերված է եղել։

«Եթե սա օրինական գործողություն լիներ, ապա ոստիկանությունը չէր կարող կասեցնել։ Ոստիկանությունը կասեցրել է «Էլիտ գրուպի» ղեկավարությամբ կատարվող քանդումները։ Դա նշանակում է, որ նրանք բացարձակ իրավունք չեն ունեցել։ Մենք դիմել ենք քաղաքապետարան, որ այգին, պտղատու ծառերը կտրվել են։ Քաղաքապետարանը եկել և արձանագրել է, որ 2024-ին ունի որոշում, որով թույլ է տվել «Էլիտ գրուպին» քանդել Ֆիրդուսի թաղամասի շենքերը, շինությունները։ Բայց մենք այդքան անտառաճանաչ չենք, որ չհասկանանք, որ շենքերը, շինությունները այգի չեն»,- ասաց Անժելա Հովակիմյանը։ ​

Նա բողոքի խոսք հղեց, որ Երևանի մշակութային շերտը ոչնչացվում է, խախտում են ստողծագործողների իրավունքները։ Նա քննադատեց իշխանություններին, որ ոչինչ չեն անում ապրող արվեստագետներին կացարանով, արվեստանոցով, ստեղծագործելու հնարավորություն ապահովելու հարցում։

«Չեք կառուցում տանիք նրանց համար, գոնե մի քանդեք»,- ասաց Անժելա Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը