Ներքին 1 տարի առաջ - 19:22 25-11-2024

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել են, որ մեքենայում թմրանյութ կա: Այնուհետև պարեկները նկատել են մեքենայի մոտ՝ գետնին գցած կարմիր և դեղին չորս փաթեթ ու զիպ փականով տոպրակ, որի մեջ սև փաթեթներ էին:

Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա և 35-ամյա տղամարդիկ թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ Արին-Բերդի փողոցի նշված հասցեի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 փաթեթ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը