Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:54 23-11-2024

Հովիկ Աղազարյանի հանդեպ քաղաքական հետապնդում չէ, ՔՊ-ում իրար չեն հարգում․ հարցում

Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՀՀ ԱԺ պատագամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է, որ վայր դնի մանդատը, հույս հայտնելով, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

Նախօրեին Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե և մի քանի ժամ հարցաքննվել է: Օրեր առաջ էլ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է մանր եղջերավորների գործով։ Ըստ այդ գործի՝ կասկածներ կան, որ նա ոչխարների արտահանման բիզնես է հովանավորել: Մի գործ էլ կոմիտեում հարուցվել է Քննչականի նախկին պետի հետ միջադեպից հետո։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ այն, ինչ տեղի է ունենում Հովիկ Աղազարյանի հանդեպ, արդյո՞ք դա քաղաքական հետապնդում է»։

«Ճիշտն ասած չէ, չեմ կարծում, դետալներ կան իր տղայի հետ կապված։ Եթե ինքը մեղավոր է, ավելի լավ է ինքը մանդատը վայր դնի, ոչ թե խմբակցությունը անվստահություն հայտնի»,- ասաց մի տղամարդ։

«Սա քաղաքականություն է, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ՔՊ-ի մեջ իրար հանդեպ հարգանք չկա։ Քաղաքական կուլտուրա է պետք խորհրդարանում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից ոմանք էլ պնդեցին, որ Հովիկ Աղազարյանի հանդեպ ոչ մի քաղաքական հետապնդում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի