Մամուլ 1 տարի առաջ - 07:45 23-11-2024

Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաև Էդգար Ղազարյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ առավոտյան ֆեյսբուքյան ստատուսով, սակայն հեռացված վեց պաշտոնյաներից մեկի ընտրությունը եզակի պահանջ է, քանի որ բացառիկ նշանակման կարգ է սահմանված:

Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ «Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար»: Այսինքն՝ ձևավորվում է մրցութային խորհուրդ։

«Ժողովուրդ» օրաթերթը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանից տեղեկացավ, թե որն է ընթացակարգը, և ովքեր պետք է լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորված թիմում։

«Ստեղծված խորհրդի կազմում ներառվում է 1 կամ մի քանի անձ Ազգային ժողովից, 1 անձ դատախազությունից, 1 անձ Վճռաբեկ դատարանից, 1 անձ ՄԻՊ գրասենյակից և մեկ անձ վարչապետի աշխատակազմից, ևս 2 անձ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Խորհուրդը անցկացնում է ընդունելություն. մասնավորապես, թեկնածուները դիմելու են խորհրդին, ներկայացնեն բազմաթիվ փաստաթղթեր, անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարեվարքության ստուգում, ապա բարեվարքության վերաբերյալ եզրակացության հետ անցնեն դռնբաց հարցազրույց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև հասարակական գործիչ Էգար Ղազարյանը և ՀՀ դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանը չբացառեց, որ հնարավոր է մասնակցի, ավելին՝ նշեց նաև, որ ամեն բան անելու է և ձգտելու է զբաղեցնել ՀՀ-ում գործող անկախ մարմիններից որևէ մեկի ղեկավարի պաշտոնը, անգամ՝ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը։ Այնպես որ, հետաքրքիր մրցակցություն է սպասվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում