Մամուլ 3 տարի առաջ - 08:22 18-11-2022

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «վախենում» է խոշոր ձկներից. ինչ քրեական գործերով է զբաղված Կոմիտեն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում:

Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով (որին մեղադրում էր քաղաքացուն սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են նախկին թալանչիները՝ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը`Քեթրինի Միհրանը, եւ այսպես շարունակ:

Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ընկել է «մանր ձկների» հետեւից՝ ցույց տալու համար, թե նորաստեղծ կոմիտեն կոռուպցիայի դեմ է պայքարում, մինչդեռ «խոշոր ձկները» իրենց համար լող են տալիս: Այսպես, ազատ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, որը, լինելով պաշտոնյա, 500 մլն դոլարով ԱՄն-ում տուն է գնել, աշխատում են պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք 100 դրամով երթուղայինով էին երթեւեկում մինչեւ 2018 թվականը, իսկ հիմա մեքենայի ու տան կամ տների տեր են դարձել… Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով մեծ կենդանի չէ՞…»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի