Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:30 22-11-2024

ԵՊՀ-ից լավագույն դասախոսների հեռացումը հանգեցնելու է բուհի միջազգային վարկանիշի անկմանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների QS վարկանիշային աղյուսակը։ Այս ցանկում ընդգրկվել է նաև Երևանի պետական համալսարանը՝ զբաղեցնելով 901-950-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ Հայաստանի բուհերից միայն ԵՊՀ-ն է տեղ գտել աղյուսակում։ Մյուս կողմից տարածաշրջանում Հայաստանը միակն երկիրն է, որի միայն մեկ բուհ է ընդգրկվել աշխարհի լավագույնների ցուցակում։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ընդգծեց՝ աշխարհում կան բուհերի վարկանիշավորման բազմաթիվ աղյուսակներ, որոնցից ամենահայտնիներն են՝ Times Higher Education-ը, QS-ը և շանհայյանը։ Նրա խոսքով՝ QS-ը 3 ամենահայտնի վարակնիշավորման աղյուսակներից մեկն է, որում Հայաստանից ընդգրկվել է 1 համալսարան․ «Սա արդեն երրորդ տարին է, որ ԵՊՀ-ն ընդգրկվում է այս վարկանիշավորման աղյուսակում։ Նախորդ տարի ԵՊՀ-ն զբաղեցնում էր 1000-1200-րդ տեղը, իսկ այս տարի մոտավորապես 50 միավորով բարելավել է իր դիրքերը ու զբաղեցնում է 901-950-րդ տեղը»։

Փորձագետը նկատում է, որ վարկանիշավորման աղյուսակները մի քանի չափանիշներով են կազմվում։ «Դրանցից կարևորներն են հետազոտական բաղադրիչը՝ տվյալ համալսարանում, միջազգային ուսանողների թիվը, դասախոսների թվի հարաբերակցությունն ուսանողների թվին, որը պիտի հնարավորինսք քիչ լինի, տվյալ համալսարանի ինֆրաստրուկտուրան։ Եթե օրինակ համալսարանն ունի նոբելյան մրցանակակիր, ապա դա իր վարկանիշը շատ բարձրացնում է։ Կան նաև բազմաթիվ այլ բաղադրիչներ․ օրինակ ուսանողներն ավարտելուց հետո ինչ արագությամբ են համապատասխան մասնագիտություններով աշխատանքի անցնում և այլն»,- նշում է նա։

Oragir.News-ի հարցին, թե նախորդ տարվա ցուցանիշների համեմատ արձանագրված աճը առավելապես ի՞նչ գործոններով են պայմանավորված՝ Ատոմ Մխիթայանը պատասխանեց, որ կարծիքով համալսարանն այս հարցում որոշակի աշխատանք կատարել է, քանի որ ԵՊՀ-ում կան համապատասխան աշխատակիցներ, ովքեր աշխատում են համապատասխան ցուցանիշների լավարկման ուղղությամբ։ Նա նշում է, որ ԵՊՀ-ում միջազգային ծրագրերն են ավելացել, ինչպես նաև գիտության ֆինանսավորման արդյունքում հետազոտական բաղադրիչն ավելի ուժեղացվել է, ինչի արդյունքում բուհը 50 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը։

Մխիթարյանը ցավով արձանագրեց, որ ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որն ընդգրկվել է վարկանիշավորման հիշյալ աղյուսակում, մինչդեռ Վրաստանից 2 համալսարան կա, Ադրբեջանից՝ 3, Իրանից՝ 9, Թուրքիայից՝ 25 և այլն։ Ճշտող հարցին, թե այս երևույթն ինչո՞վ է պայմանավորված՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ սա վկայում է այն մասին, որ մյուս բուհերը չեն համապատասխանում ներկայացվող չափորոշիչներին․

«Վարկանիշավորման այս աղյուսակում ընդամենը 1500 համալսարան է ընդգրկված։ Սա նշանակում է, որ մյուս բուհերը աշխարհի լավագույն 1500 բուհերի ցանկից դուրս են։ Մյուս կողմից էլ գիտեք՝ Հայաստանի կառավարությունն ունի կրթության զարգացման պետական ծրագիր, որտեղ գրված է, որ Հայաստանից առնվազն 4 համալսարան մինչև 2030 թվականը պետք է ընդգրվեն լավագույն 500 համալսարանների ցանկում։ Սա պարզապես կարող է անիրականանալի լինել․ անգամ ԵՊՀ-ն եթե այս արագությամբ էլ շարունակի ընթանալ, միևնույնն է 500-ի մեջ չի կարող ընդգրկվել, որովհետև մյուս համալսարաններն իրենց տեղում կանգնած չեն մնալու։ Սրան եթե գումարենք համալսարանները լուծարելու, իրար միացնելու շենքերը վերցնելու խոսակցությունները, որոնք վերջին օրերին կրկին ակտիվացել են, սա անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ կրթության որակն անկում ապրի, իսկ համալսարանների առանց այդ էլ վատ վարկանիշն էլ ավելի նվազի»։

Ատոմ Մխիթարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս համատեքստում ԵՊՀ-ի վարկանիշը նույնպես հաջորդ տարիներին կարող է հետընթաց արձանագրել։ «Այնպես չէ, որ ԵՊՀ-ում գործերն այնքան լավ են, որ մայր բուհը գնում է դեպի պայծառ ապագա։ Այդպես չէ, որովհետև պետական համալսարանում ևս ամբիոններ են փակվում, լավագույն դասախոսներն են դուրս մղվում համակարգից և այլն։ Քանի որ այս տարվա ցուցանիշները հաջորդ տարի են հրապարակվելու, կարծում եմ, որ հենց այս իրողությունները կհանգեցնեն նրան, որ հաջորդ տարվանից ԵՊՀ-ն հետընթաց կգրանցի։ Ներկայումս հրապարակված արդյունքները նախորդ տարվա ցուցանիշների հիման վրա են արձանագրվել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ