Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:01 22-11-2024

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։

Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․
«Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ»,- ասել է նա։

Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և ստեղծարարություն։

Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․ ⁠ ⁠Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում» ⁠ ⁠Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու ⁠ ⁠NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart ⁠ ⁠Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu» ⁠ ⁠Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew» ⁠ ⁠Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling» ⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան ⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ ⁠ ⁠Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track» ⁠ ⁠Լավագույն նորաձևության NFT նախագիծ՝ «LAGANZA» ⁠ ⁠Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ ⁠ ⁠Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon» ⁠ ⁠Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins» ⁠ ⁠Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game» ⁠ ⁠Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին