Ներքին 1 տարի առաջ - 14:52 24-02-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը (տեսանյութ)

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը գրել և ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։

Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին:

Համակարծիք էին՝ «ստեղծագործող մարդուն պետք է գնահատել ու ընկալել հենց իր ապրած ժամանակաշրջանում. դասականը պետք է հարգել, բայց ամեն հաջորդ սերունդ ավելի ուժեղ է»:

Ավետը խոստովանել է՝ հրաշալի է, որ պոեզիան և գրականությունը քայլում են ժամանակին համընթաց:

«NFT-ն, ֆիջիթալ ոլորտը միանշանակ այսօրվա հրամայականն է, այսօրվա դաշտի և ժամանակի վեկտորն է: Գիրքը մենակ տարբերակ չէ այսօրվա օրով: Այսինքն՝ պոեզիան պետք է խոսի 21-րդ դարի լեզվով, այսօրվա լեզվով: Լավագույն առիթը թե՛ իմ, թե՛ Արամի համար այսօր ունենալ այս սրահում, սրահ, որը շատ մասնագիտացված է ու բացառիկ է նրանով, որ այստեղ գնողը կարող է թե՛ տեսնել, թե՛ ձեռք բերել ֆիզիկական և դիջիթալ տարբերակը տվյալ արտ օբյեկտի. գիրը դառնալու է արտ-օբյեկտ այսօր», - ասել է Ավետ Բարսեղյանը։

Միջոցառումն առանձնացել է հարցուպատասխանից հետո հայկական առաջին NFT գրական տողերի ստեղծմամբ:

Ե՛վ Ավետը, և՛ Արամը տեղում՝ անմիջապես ներկաների առաջ ստեղծագործել են՝ գրի առնելով այդ պահին հոգուց բխած տողերը: Դրանք շրջանակի մեջ են դրվել և իրենց բացառիկ տեղը գտել հայկական առաջին NFT սրահում:

«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան, էքսպերիմենտ, հետաքրքիր է: Ես միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար և՛ օտար է, և՛ հոգեհարազատ, միաժամանակ, այդ ամեն ինչը: Բայց կարևոր», - ասել է Արամ Ավետիսը:

Հայկական առաջին NFT գրական տողերն արդեն իրականություն են: Դրանք հնարավոր է ձեռք բերել 800,000 և 200,000 դրամով՝ այցելելով Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում