Ներքին 1 տարի առաջ - 22:30 21-11-2024

Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի ընտանեկան ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդայանը։ Վերջինս մարզպետ էր նշանակվել այս տարվա հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանի տարեսկզբին մարզում շրջայց էր կատարել ու դժգոհել պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից։

Oragir.News-ն ուսումնասիրել է Դավիթ Խուդաթյանի, նրա կնոջ՝ Աշխեն Խաչատրյանի և ծնողների՝ Հովհաննես Խուդատյանի և Հեղնար Մելքոնյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Խուդաթյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նա գնել է 2019 թվականի դեկտեմբերի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Խուդաթյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 510 հազար դրամ, տարեվերջին՝ 951․427 դրամ։ Բացի այդ, նա ունեցել է 3 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 4 մլն 300 հազար դրամ։

2023 թվականին Դավիթ Խուդաթյանի եկամուտները կազմել են 8 մլն 422 հազար դրամ, որից 6 մլն 685․202 դրամը Արմավիրի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 736․798 դրամը՝ համայնքապետարանից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 308․481 դրամ։

Խուդաթյանի կինը՝ Աշխեն Խաչատրյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ համատեղ սեփականությամբ, իսկ շարժական գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 10 հազար դրամ։ Վերջինս ունեցել է նաև 500 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 800 հազար դրամ։

Հաշվետու տարում Աշխեն Խաչատրյանի եկամուտը կազմել է 2 մլն 405․909 դրամ, որը Մաստեր ՄԵԴ ԲԿ-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն 36․481 դրամ։

Նախարարի հայրը՝ Հովհաննես Խուդատյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 12-ին։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Խուդատյանի բանկային հաշիվները ամբողջ տարի դատարկ են եղել, կանխիկ միջոցներ նույնպես նա չի ունեցել։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 1 մլն 639․784 դրամ, որը Հայփոստից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 724 հազար դրամ։

Նախարարի մայրը՝ Հեղնար Մելքոնյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որը նա ժառանգություն է ստաացել 2019 թվականի մարտի 1-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մելքոնյանը չի հայտարարագրել։

Վերջինս նույնպես կանխիկ և անկանխիկ միջոցներ չի ներկայացրել։

Հաշվետու տարում Հեղնար Մելքոնյանի եկամուտները կազմել են 1 մլն 632․612 դրամ, որից 1 մլն 194․612 դրամը ԿԳՄՍՆ Արմավիրի պետական ինդուստիալ-մանկավարժական և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներից ստացած աշխատավարձն է, 438 հազար դրամը՝ այլ եկամուտ է, իսկ թե որտեղից՝ չի հստակեցվում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից