Մամուլ 1 տարի առաջ - 08:31 20-11-2024

Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ: Բայց հավանական փոխարինողն այս պահին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն է՝ Փաշինյանի սանիկը, սակայն խոսում են, որ նախկին մարզպետ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էլ է դիտարկվում, որին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Ի դեպ, իշխող թիմում խոր ափսոսանք են ապրում Ռուստամ Բադասյանի համար, որին պրոֆեսիոնալ են համարում: Այդ դեպքում ինչո՞ւ հեռացրեց պաշտոնից։ Պատասխանեցին՝ պահանջել է ավելի ինտենսիվ հարկահավաքությամբ զբաղվել` երկրում փողի խնդիր կա, այսինքն՝ հարկային տեռոր անել։ Հավանաբար, Բադասյանն ամբողջությամբ չի արդարացրել ակնկալիքները։ Բայց ավելի հավանական է այն վարկածը, որ Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին», որից վտանգ է զգում: Ոմանք անգամ կանխատեսում են` հաջորդը Տիգրան Ավինյանն է:


Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման