Ներքին 1 տարի առաջ - 15:57 14-11-2024

ՔՊ-ն իր թեկնածուի ընտրվելու համար խառնել է ոստիկանապետին ու քրեական հեղինակություններին

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզի նոր ոստիկանապետին` Արսեն Ոսկանյանին հրաման է տրվել, որպեսզի իր մոտ հրավիրի Գյումրիի քրեական հեղինակություններին և պայմաններ առաջարկի։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` «օրենքով գողերից» պահանջվում է քվե բերել Կարեն Սարուխանյանին, իսկ հակառակ դեպքում կարող են վերաբացվել վաղուց մոռացված քրեական գործեր։

Oragir.News-ի աղբյուրի խոսքով` ՔՊ-ն իր թեկնածուին անցնելու համար խառնել է ոստիկանապետին ու քրեական հեղինակություններին։

Հիշեցնենք, որ օրերս փոխվեց մարզի ոստիկանապետը, պաշտոնանկ արվեցին մարզի ոստիկանության բաժանմունքների պետեր։

ՔՊ-ականները հնարավոր և անհնար ձևերով լծվել են, որ ամեն գնով Կարեն Սարուխանյանին դարձնեն քաղաքապետ։

Օրերս հայտնել էինք, որ ՔՊ-ն Գյումրիում վախի մթնոլորտ է ստեղծում. «օրենքով գողի» զարմուհին լծվել է քարոզչությանը

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ` հիմնականում այնպիսի մարդկանց են նշանակել բաժնի պետեր, ովքեր Կիրանցում, ցույցերի ժամանակ բարձր մակարդակով են կատարել իշխանությունների հրամանները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը