Ներքին 1 տարի առաջ - 16:10 11-11-2024

ԿԳՄՍՆ-ն անելիք չունի․ Գոռ Վարդանյանի կրիմինալ ֆիլմի հաղթարշավը 

Տևական ժամանակ է՝ Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» աղմուկ է առաջացրել հանրության շրջանում։ Հանրության վրդովմունքն է առաջացրել ֆիլմի հատկապես այն տեսարանը, որտեղ միմյանց վրա հարձակվող դեռահասների հանցախմբերը միմյանց հետ փողոցային ժարգոնով են խոսում:

Շատերը զայրացած են ահաբեկչություն, փողոցային բառապաշար, ծեծկռտուք ու գողական բարքերի քարոզչության պատճառով:

Ֆիլմում կան նաև տեսարաններ, որտեղ երեխաները բացահայտ ծխախոտ են օգտագործում։ Ակնհայտ է, որ ֆիլմը, ֆիլմի ռեժիսուրան հակասում է և՛ արվեստի ավանդույթներին, և՛ օրենքի ոգուն ու տառին։

Գոռ Վարդանյանին մեղադրելուց առաջ կարող ենք նաև հաշվի առնել, որ վերջինս, հավանաբար, միամտորեն կարծել է, թե «Կայսրության թևերը» ֆիլմը կունենա ճիշտ նույն հաջողությունը, որն ունեցավ ռուսական «Слово пацана» սերիալը, որի ազդեցությունն ակնհայտ է Վարդանյանի ֆիլմում։

Հետաքրքիր է՝ արդյո՞ք ֆիլմի մասին տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, ՄԻՊ-ը, ի վերջո՝ ԿԳՄՍ նախարարությունը։ Կամ որտե՞ղ են հայ կինոգետներն ու կինոքննադատները։ Ինչո՞ւ որևէ քայլ չեն ձեռնարկում պետական այս կառույցները կամ կինոաշխարհի հեղինակությունները։

Այստեղ հատկանշական է նաև, որ ֆիլմը ցուցադրվում է Armflix հոսքային հարթակով, որի սեփականատերերն են Բագրատ և Վահագն Սարգսյանները։

Նշենք նաև, որ շատ օգտատերեր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ են թողել՝ դժգոհություններն արտահայտելով այս տեսարանների առնչությամբ:

Այսպիսով՝ կրիմինալ ենթամշակույթին դեմ Ալեն Սիմոնյանը և իր թիմակիցները ակներև ոչինչ չեն ձեռնարկում։

Համացանցը ողողած տեսարանների հետ կապված, ինչպես տեսնում ենք, պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։

ԿԳՄՍՆ-ից Oragir.News-ին միայն հայտնեցին, որ «Կայսրության թևերը» ֆիլմին չեն աջակցել։

«ԿԳՄՍՆ-ն վերահսկելու գործառույթ, որպես այդպիսին չունի։ Նախարարությունը իր մշակույթային քաղաքականությունը իրականացնում է խրախուսելով այս կամ այն նախաձեռնությունը։ Տվյալ պարագայում այդ ֆիլմը ԿԳՄՍՆ-ի կողմից աջակցություն չի ստացել։ Ցանկացած մարդ իրավասու է իր պատկերացումներին համապատասխան գործունեություն ծավալել, այդ թվում նաև ֆիլմ նկարել։ Քանի դեռ ֆիլմը չի հեռարձակվել, ԿԳՄՍՆ-ն դեռևս իր գործառույթների շրջանակներում անելիք չունի»,-հայտնեցին նախարարությունից։

ՀՀ դատախազությունից և ոստիկանությունից հորդորեցին մեզ հուզող բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Հարցումներն ուղարկվել են, պատասխաններն ստանալուն պես կհրապարակվեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը