Ներքին 1 տարի առաջ - 10:34 09-11-2024

Նման տեսարանները պետք է օրենքով արգելվեն․ հոգեբանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին

Տևական ժամանակ է՝ Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմը հանրության կողմից մեծ քննարկման է արժանանում։

Մասնավորապես՝ այն տեսարանը, որտեղ միմյանց հետ փողոցային ժարգոնով խոսող ու միմյանց վրա հարձակվող դեռահասների հանցախմբեր են, աղմուկ է առաջացրել հանրության շրջանում:

Հոգեբան Եվա Օհանյանը կարծում է, որ ֆիլմը շատ բացասական կարող է անդրադառնալ դեռահասների վրա, քանի որ նրանք ամենախոցելի խումբն են։

«Երբ դեռահասները տեսնում են այդ բացասական վարքը, նրանք սկսում են նմանակել։ Դեռահասները ունեն հակում դեպի խմբավորումները։ Երբ նրանք տեսնում են այդ պատկերները, դրանք միանգամից շատ վատ են անդրադառնում իրենց հոգեվիճակի վրա։ Նրանք սկսում են մտածել, որ միգուցե ճիշտը դա է»,- ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբանը նաև նշում, որ ծխախոտով տեսարանները ևս անթույլատրելի են։

«Մեզ մոտ օրենքով նույնիսկ արգելված է խանութներում ցուցադրել ծխախոտը և արգելված է դրանք վաճառելը դեռահասներին։ Նման տեսարանները պետք է օրենքով պատժվեն և արգելվեն։ Պետք է հասարակությունն ուղիղ դիմի պատկան մարմիններին, որպեսզի իրենք վերահսկեն այս ամենը»,- նկատեց Եվա Օհանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը