Ներքին 1 տարի առաջ - 12:59 05-11-2024

Երկու սարք ենք գնում, որոնք օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ռեժիմով տվյալներ կտան. Սիմիդյան

Օդի աղտոտվածության մոնիտորինգ անող սարքավորումների մասով լավ լուր ունենք: 2024-ին բյուջեով 300 մլն դրամ էր նախատեսվել, մրցույթն իրականացվել է, կա հաղթող: Եթե չեմ սխալվում, արդեն մատակարարումը կա: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Երկու սարք ենք գնում, որոնք օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ռեժիմով տվյալներ կտան: Նաև այդ տվյալները կլինեն այնպիսի բաղադրիչների վերաբերյալ, որոնք մարդու առողջության վրա ամենավատն են ազդում, այսինքն՝ երկու սարք այս տարվա բյուջեով (արդեն գնումն ունենք) Երևանի համար է նախատեսված:

Մեր հաշվարկներով՝ Երևանին պետք է նման 6 սարք, Հայաստանին՝ 15-ը կամ 16-ը: Բայց այս գործընթացը կա, և Երևանի դեպքում այդ երկու սարքերը մեզ բավականին օգուտ կտան»,- ասաց Սիմիդյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն առաջարկեց մի սարք էլ տեղադրել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով մարզում հանքարդյունաբերական գործունեության հնարավոր հետևանքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում