Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:21 06-09-2026

Արվեստի միջոցով բարձրաձայնում ենք օդի աղտոտվածության խնդիրը. ցուցահանդես

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային «NEXA» փառատոնը, որի այս տարվա թեման օդի աղտոտվածությունն է։ Փառատոնը նախատեսվում է որպես շարժական հարթակ, որի տարբեր թողարկումները հետագայում կանցկացվեն նաև այլ երկրներում։

Այս տարի փառատոնի անցկացումը որոշվել է կազմակերպել Երևանում՝ ուշադրության կենտրոնում պահելով վերջին տարիներին ավելի հրատապ դարձած օդի աղտոտվածության խնդիրը։

Կազմակերպիչների խոսքով՝ օդի աղտոտվածությունը գերազանցում է սահմանված կոնցենտրացիաները և անմիջական ազդեցություն ունի մարդու առողջության վրա՝ ազդելով ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև նյարդային համակարգի, ուղեղի և սրտի աշխատանքի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում «Այսօր» նախաձեռնության հասարակական կազմակերպության նախագահ, «NEXA» փառատոնի հիմնադիր, արվեստագետ և համադրող Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ փառատոնին մասնակցում է ավելի քան 21 տեղական և միջազգային արվեստագետ, իսկ ներկայացված աշխատանքների թիվը 25-ից ավելի է։

«Հրավիրել ենք տարբեր արվեստագետների Հայաստանից և արտերկրից, որպեսզի իրենց աշխատանքների միջոցով բարձրաձայնեն այս հրատապ խնդիրը»,- ասաց Ստեփանյանը։

Փառատոնի շրջանակում ներկայացված են տարբեր մեդիաներով և տեխնիկաներով ստեղծված աշխատանքներ՝ մեդիաարտ, ինստալացիաներ, յուղանկարներ և այլ գործեր։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև «Եվրոպական թիթ» նախաձեռնության «Անցում դեպի ութ» հետազոտական նախագծի շրջանակում ստեղծված աշխատանքները։ Դրանց հեղինակներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու մարմնի վրա՝ կիրառելով բոդի-ստորմինգի, սոցդրամայի և սենսորային կրիչների մեթոդներ։

Հավաքագրված տվյալները հետագայում վերածվել են արվեստի աշխատանքների։ Ստեփանյանի խոսքով՝ հայ արվեստագետներից փառատոնին ներկայացված են, մասնավորապես, Սամվել Սաղաթելյանի, Մարիամ Արամի, Ջիաննա Կարապետյանի, Արմինե Աթոյանի և Դավիթ Քոչունցի աշխատանքները։

Նա առանձնացրեց Սամվել Սաղաթելյանի ինստալացիան, որը, նրա խոսքով, ստեղծվել է մեծածավալ հետազոտական աշխատանքի հիման վրա։ Մարիամ Արամի ինստալացիայում օգտագործվել են նաև «Հայրենիք» կինոթատրոնի հին ջահի որոշ դետալներ։

«Հենց «Հայրենիք» կինոթատրոնում ենք կազմակերպել ցուցահանդեսը, որպեսզի շենքն ինքն էլ կարծես միանա օդի աղտոտվածության մասին բարձրաձայնմանը և «շնչի»»,- նշեց Ստեփանյանը։

Փառատոնին մասնակցում են նաև Սլովենիայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ռումինիայից ժամանած արվեստագետներ։

Ներկայացված են նաև վիդեոաշխատանքներ և ինստալացիաներ։ Ստեփանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։30-ին, Ռումինիայի արվեստագետը կներկայացնի իր արվեստային պրակտիկան։ «NEXA» փառատոնը և ցուցահանդեսը կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը՝ ամեն օր ժամը 12։00-ից։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության նպատակներից մեկը արվեստի միջոցով հասարակության ուշադրությունը օդի աղտոտվածության խնդրի և դրա հետևանքների վրա հրավիրելն է։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր