Արտաքին 1 տարի առաջ - 11:23 03-11-2024

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայմանը

Ուկրաինական հակամարտության արդարացի կարգավորմանը պետք է հասնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Փոխանցում է News.am-ը։

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերը միայն ճշմարտությունն է ասում, մենք հենց այդպես ենք վարվում: Պատերազմի արդարացի լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ֆիդանը Hürriyet թերթին տված հարցազրույցում։

Նախարարի կարծիքով, երկու կողմերի հոգնածությունը կարող է նոր իրավիճակի հանգեցնել 2025 թվականին։ «Երկու կողմերն էլ չեն ցանկանում պարտվող համարվել, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման եզրերի որոնումները շարունակվում են»,- ասել է նա՝ անդրադառնալով կողմերի հետ Թուրքիայի վարած երկխոսությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի