Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 31-10-2024

Չենք կարող ապացուցել, որ ՀՀ-ում արտադրվածը կոնյակ է․ Փաշինյանն առաջարկում է «բրենդի» ասել

«Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ»,- կառավարության հերթական նիստում ոչ նյութական արժեքների վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բերելով կոնյակի օրինակը՝ Փաշինյանն ասաց․ «Մեր կառավարությունը ինչքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր, նվիրված ու գերպրոֆեսիոնալ լինի, չենք կարող հիմնավորել ու ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ է արտադրվում։ Եվ սրա մասին չխոսելը, ասելը, թե՝ «չէ որ չէ, մենք կոնյակ ենք արտադրում», նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։ Վերջին 100 տարում Հայաստանի տարածքում արտադրել, վրան գրել են «կոնյակ», մարդիկ էլ էմոցիոնալ կապ են ձեռք բերել՝ ծնունդ, կնունք, և դա դարձել է մեր ընկալման մաս։ Բայց դա չի նշանակում, որ էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք ասել՝ չէ, մենք կոնյակը ենք ստեղծել, կամ մեր արտադրածը կոնյակ է»։

Փաշինյանն առաջարկեց ՀՀ-ում արտադրված կոնյակի պարագայում օգտագերծել ոչ թե «կոնյակ» բառը, այլ «բրենդի» բառը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում