Մամուլ 1 տարի առաջ - 08:30 30-10-2024

Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP-29-ին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ եւ այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։

Ի դեպ, Կազանում հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ալիեւը նախնական խոստում է տվել, որ կընդառաջի այդ պահանջին: Սրանով է պայմանավորված նաեւ այն, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում հայտարարեց, թե առաջիկայում սպասվում է գերիների եւ անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, սակայն ժամկետներ չնշեց։

Ալիեւն իր շահերից ելնելով է գնալու այդ քայլին, քանի որ իրեն պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել եւ սպառնալիքներ է կիրառում Հայաստանի հասցեին։ Եթե էթնիկ զտում ենք իրականացրել եւ ուժի դիրքերից ենք խոսում Հայաստանի հետ, ինչպե՞ս է հայ բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Բաքու՝ հայտարարելու են ադրբեջանական քարոզիչներն ու իշխանությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի