Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 23-10-2024

Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ. Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին

Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի ուրվագծով է ման գալիս, ես էլ որոշել եմ ամեն անգամ դատարկաձեռն չգալ։ Ինձ հետ բերել եմ ահա այս վայրի նուռը։ 2010թ․-ին Արցախի Տիգրանակերտի պեղումներից մի քանի այսպիսի նուռ էի բերել։ Չէի մտածում, որ հետո այդ գաղափարը պետք է պաշտպանեմ Հայաստանի իշխանավորներից։ Չե՛մ ուրացել այս նուռը, չե՛մ ուրացել հայրենիք Տիգրանակերտը, չե՛մ ուրացել այս ամենը․ այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և անդրադարձավ իրական և պատմական Հայաստանների թեմային․ «Ուզում եմ հասկանալ, եթե պատմական Հայաստանն այդքան մերժելի է, Ալիևի հետ Մյուխենում բանավեճի ժամանակ Տիգրան Մեծի թագավորությունն ինչո՞ւ էիք հիշում, նորմալ փաստարկներ բերեիք։ Եթե պատմական Հայաստանն այդքան վատն է, Էրեբունի Երևան, որ 2017թ․-ին երգում էիք, նոր Անի, Մասիս սար, չէի՞ք մտածում, որ դա էլ է պատմական Հայաստան։ Եթե իրական Հայաստան ասում եք միայն Կիրանց, ասեմ, որ իրական Հայաստանի այսօր օկուպացված մաս է նաև Ներքին Հանդը։ Այստեղ «Կիկոսի մահն» էիք մեջբերում, Թումանյանը մեկ ուրիշ պատմություն էլ ունի՝ կկվի մասին, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է»։

Պատգամավորն իր խոսքում անդրադարձավ նաև սահմանազատմանը և նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր,ապա հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք գնահատե՞լ են այդ ռիսկերը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ով՞ է դա հերքել երբևէ... Էդպիսի բան չկա, որ ռիսկ չունենա իր մեջ, հետևաբար, ինչո՞ւ ենք ռիսկերով հանդերձ գնահատում դրական, որովհետև սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի