Արտաքին 1 տարի առաջ - 12:00 21-10-2024

Մեկն ընդդեմ տասի․ հետընտրական անորոշություն և բախումների վտանգ՝ Մոլդովայում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում միառժամանակ անցկացվեցին նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ հաշվարկվել է ձայների 98․29%-ը: Թեպետ նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին և մեծ հավանականությամբ նախագահի ընտրությունը կտեղափոխվի 2-րդ փուլ, այնուամենայնիվ առաջատարը Մոլդովայի եվրաինտեգրման կուրսն առաջ տանող գործող նախագահ Մայա Սանդուն է, ով ստացել է ձայների 41․92%-ը։

Նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ով առաջին փուլի արդյունքներով ստացել է ձայների 26․35%-ը։ Ստոյանոգլոյին աջակցում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։

Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի դեպքում պատկերը դեռևս հստակ չէ, քանի որ ձայները բաշխվել են գրեթե հավասարաչափ ու ցանկացած չնչին փոխոխություն կարող է ազդել վերջնարդյունքի վրա։ Ձայների շուրջ 98%-ի հաշվարկով ընտրողների 50․03%-ը կողմ է արտահատվել ԵՄ-ին անդամակցությանը, 49․97%-ը՝ դեմ։

Հատկանշական է, որ նախընտրական հարցումները ցույց էին տալիս, որ հարցվածների բացահայտ մեծամասնությունը կողմ է ԵՄ ինտեգրմանը։

Նախագահական ընտրությունների և հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո Մայա Սանդուն մեղադրել է «հանցավոր խմբավորումներին և արտաքին ուժերին՝ մոլդովացի ընտրողների ձայները գնելու փորձի համար»։ Կեսգիշերին Քիշնևի իր իր նախընտրական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սանդուն ասել է, որ «աննախադեպ մասշտաբի խարդախություններ են իրականացվել և իրենց տվյալներով հանցավոր խմբավորումների նպատակը 300 հազար ձայն գնելն է, սակայն միևնույն ժամանակ նա կոնկրետ խմբերի և օտարերկրյա ուժերի անուններ չի նշել։

Մայա Սանդուն հայտարարել է, որ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներին՝ շեշտելով, որ չեն նահանջելու և շարունակելու են պաշտպանել ժողովրդավարությունն ու ազատությունը։

Նշենք, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Մոլդովայում նախագահի պաշտոնի համար 11 քաղաքական գործիչ էր պայքարում, այդ թվում գործող նախագահ Մայա Սանդուն։ Այս ընտրությունները վերլուծաբաններն գնահատում էին «մեկն ընդդեմ տասի», քանի որ եվրաինտեգրման կուրսն առաջ էր տանում միայն Սանդուն՝ փաստացի պայքարելով 10 ռուսամետ թեկնածուների դեմ։

Այսպիսով՝ հետընտրական Մոլոդովան դեռևս գտնվում է անորոշության մեջ, որտեղ չափազանց մեծ է հետընտրական բախումների հավանականությունը։ Հանրապետության նախագահի ընտրությունը մեծ հավականությամբ կտեղափոխվի երկրորդ փուլ, որը ելքը կարող է անկանխատեսելի լինել, քանի որ թեպետ եվրաինտեգրման կողմնակից գործող նախագահն ամենամեծ թվով ձայներն է հավաքել, սակայն ռուսամետ թեկնածուները միասին Սանդուից ավելի շատ ձայներ են ստացել ու մեծ հավանականությամբ երկորդ փուլին ընդառաջ նրանք կմիավորվեն՝ աջակցելով Ալեքսանդր Ստոյանոգլոյին։

Մոլդովայում հետընտրական լարվածության ու բախումների վտանգի մասին քվեարկությունից օրեր առաջ նախազգուշացրել էր նաև երկրի ոստիկանությունը՝ նշելով, որ պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ Մոլդովայից պարբերաբար Ռուսաստան մեկնած երիտասարդների մոտ 300 հոգանոց խումբը հեղաշրջման դասընթացներ է անցել՝ ինչպես պառակտել ժողովրդին, ապակայունացնել սահմանադրական կարգը, վերջիններս սովորել են նաև օգտագործել ոչ մահաբեր զենքեր, անօդաչու թռչող սարքեր և ինքնաշեն պայթուցիկ նյութեր։

Եթե նախագահի ընտրությունը տեղափոխվի երկրորդ փուլ, այն կկայանա նոյեմբերի 3-ին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից