Ներքին 1 տարի առաջ - 18:30 18-10-2024

Վարորդնե՛ր, ուշադիր եղե՛ք, գազալցակայաններում ձեզ խաբում են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրերս տուգանել է գազալցակայաններից մեկին, որը 15 լիտրի փոխարեն լիցքավորել է 9,9 լիտր, բայց հաճախորդից վերցրել է 15 լիտրի գումարը։

ՄՊՀ-ն արզել է, որ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30%-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում:

Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Շատ վարորդներ Oragir.News-ի հետ զրույցում նշում են, որ բազմաթիվ են գազալցակայանները, որտեղ հեղուկացված գազ են լիցքավորում, բայց սովորականից անհամեմատ քիչ են վարում, ինչը փաստում է, որ նշված գալալցակայանը թերի է լիցքավորում։

«Մի ամբողջ լիցքավորումով ես 150 կիլոմետր կարողանում եմ քշել, բայց բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ստիպված եմ եղել անծանոթ տեղում լիցքավորել ու 100 կիլոմետրից էլ քիչ եմ քշել։ Ես համոզված եմ, որ անգամ գործարանային սարքերը, որոնք ունեն հավաստագիր, կարողանում են այստեղ բացել, փոփոխություններ անել, որից հետո էկրանին ցույց է տալիս այլ բան, բայց լիցքավորում են բոլորովին այլ բան։ Վարորդներ, զգույշ եղե՛ք, գազալցակայաններում ձեզ խաբում են»,- ասաց է մեզ ահազանգած վարորդներից մեկը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատելմի քանի գազալցակայանների աշխատակիցների հետ, սակայն, նրանք հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով, որ առանց տնօրենի թույլտվության չեն կարող խոսել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում