Ներքին 1 տարի առաջ - 19:47 15-10-2024

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը:

Այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և ՀՀ-ում եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողած երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների կողմից ցուցաբերած աջակցությունը:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․