Ներքին 1 տարի առաջ - 20:13 11-10-2024

Սաշիկ Սարգսյանը կրկին չի ներկայացել Դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 20-ին պետք է ներկայանային Գլխավոր դատախազության։ Մասնավորապես, դատախազություն էին հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը։

Սակայն, Oragir.News-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ չնայած գործն այս պահին դատարանի վարույթում է, բայց Սաշիկ Սարգսյանն այդպես էլ Դատախազություն չի ներկայացել։ Նրա փոխարեն փաստաբանն է ներկայացել։

Հիշեցնենք՝ Սաշիկ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները պետք է դատախազություն ներկայանային օգոստոսի 13-ին, սակայն իրենց ներկայացուցիչները կապ էին հաստատել դատախազություն, ասել էին, որ հրավիրված անձինք երկրում չեն գտնվում։ Նրանց խոսքով՝ վերոնշյալ անձինք օգոստոսի 20-ին պետք է ներկայանային դատարան, սակայն այդ օր ևս նրանք Դատախազություն չեն ներկայացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում