Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:00 03-10-2024

Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են

Oragir.News-ը շարունակաբար ահազանգեր է ստանում ծնողներից, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը ծեծի է ենթարկել աշակերտներից մեկին, հայհոյել երեխաներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նաև Վարդան Ղուկասյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ծնողները նշեցին, որ Գորիսի դպրոցներում ամենաթողություն է։

«Սերգեյ Ավանեսյանը ծեծել է և հայհոյել աշակերտներին։ Անգամ ոստիկանություն է եկել դպրոց, տուրուդմփոց է եղել դպրոց, խայտառակ վիճակ է Գորիսի դպրոցներում, ու այդ բարձիթողի, անվերահսկելի վիճակի մեղավորը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, կաշառակեր Մերի Գանդալյանն է։

Ինքը նաև կաշառք է վերցնում 2 րդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օլյա Ալեքսանյանից, որպեսզի նրան տա իր հովանավորությունը»,- ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղյակ է, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, որն այժմ դպրոցի համակարգողն է, զբաղվում է թմրամոլությամբ, սակայն ոչինչ չի ձեռնարկում։

«Մերի Գանդալյանը շատ լավ գիտի, որ թմրամոլությամբ է զբաղված 3-րդ դպրոցի նախկին տնօրեն Դավիթ Կոստանդյանը։ Գորիսի 5-րդ, 6-րդ դպրոցի տնօրենները զբաղված են դպրոցի բյուջեն թալանելով։ Այդ ամենից լավ տեղյակ է վարչության պետ Մերի Գանդալյանը, նրա թույլտվությամբ անօրինականություններ են կատարվում դպրոցներում։ Կրթական համակարգը վարի է գնում»,- նշեց նա։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Դավիթ Կոստանդյանի հետ, ով նշեց, որ ինքը տնօրենը չէ և մեր հարցերն ուղղենք տնօրենին։

«Ես եղել եմ դպրոցի տնօրենը, հիմա համակարգողն եմ։ Ես ոչ մի բան չեմ կարա պատասխանեմ, զբաղված եմ։ Հարկ եղած դեպքում զանգեք տնօրենի պաշտոնակատարին»,- ասաց նա, հավելելով, թե նման ինֆորմացիաներն ովքե՞ր են տալիս մեզ։

Oragir.News-ի հետ զրույցում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը հերքեց տեղեկությունը։

«Նման բան չի եղել։ Ոստիկանություն չի եկել, անգամ ոստիկանությունն է զարմացած, որ իրենց անունը շոշափվում է։ Ես հերքում եմ, ոչ մի նման բան չկա»,- ասաց նա։

Oragir.News-ը պարզաբանման համար կապ հաստատեց նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օլյա Ալեքսանյանի հետ։

Սկզբում նա փորձեց ճշտել, թե ով է մեզ նման տեղեկություն տրամադրել, պատասխան չստանալուց հետո, վրդովվեց ու կոպիտ տոնով ասաց, որ զանգենք այն ժամանակ, երբ կտանք անուններ։

«Եթե անուն չեք տալիս, ինչպես եք ինձ այդ հարցը տալիս։ Երբ անուն կտաք, կզանգեք այդ հարցը կտաք։

Ես ինչի՞ համար պիտի կաշառք տամ։ Վարչության պետի հովանավորություն ստանալն էդ ի՞նչ է, որ պետք է կաշառք տամ։ Ես ընդամենը աշխատում եմ սովորական հանրակրթական պետական հաստատությունում։ Ստանում եմ չնչին աշխատավարձ և չունեմ ինչ-որ մեկին որևէ կաշառք տալու»,- ասաց նա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին