Մամուլ 1 տարի առաջ - 08:55 01-10-2024

Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ փորձաքննությունների կենտրոն ՊՈԱԿ-ում թեեւ բազում աշխատակիցներ կան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական կայքում ընդգծված է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդու «կերպարը»:
Տասնյակ բաժնի պետերի, այլ աշխատակիցների ֆոնին պատգամավորի որդու՝ Էդուարդ Խաչատրյանի լուսանկարն է «զարդարում» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքը:

Անշուշտ, սրանք մանրուքներ չեն եւ արտացոլում են որոշ ՔՊ-ականների արագ անցումը բուրժուական կարգավիճակի։ Դե իսկ Արմեն Խաչատրյանը կարկառուն «նախկին» է, «նախկինների թալանի դարբնոց»՝ ՃՈ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ հիմա իրեն ազնիվ հռչակած կերպար է, որի որդու բարեհաջող կարիերայի եւ աշխատավարձի մասին «Ժողովուրդ»-ը ավելի վաղ գրել էր՝ ներկայացնելով Էդուարդ Խաչատրյանի ունեցվածքը, մասնավորապես, որ վերջինս, ըստ իր հայտարարագրի, միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում, եւ ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին Շանթ Պետրոսյանի կողմից օտարվել է 5 մլն դրամով։ Տարեսկզբին պատգամավորի որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, եւ 2011 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2021 թվականին։ Տարվա ընթացքում պատգամավորի որդին ձեռք է բերել եւս մեկ մեքենա՝ 2002 թվականի արտադրության Volkswagen, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով. նույն տարում օտարվել է նաեւ Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։

Տպավորություն է, թե Էդուարդ Խաչատրյանը մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:
Նշենք, որ Էդուարդ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ: Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։ Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ