Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:47 29-09-2024

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշվում։ Փոխանցում է Tert.am-ը։

«AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ:

Այս արժեքավոր գործընկերությունն ավելի է մերձեցնում երկրներին՝ նպաստելով համատեղ զարգացմանը և համատեղ ջանքերին՝ ամրապնդելու անկախությունն ու ազգային անվտանգությունը»,- գրել է Իսրայելի դեսպանը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է