Արտաքին 2 ժամ առաջ - 19:54 28-10-2026

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի

Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, հայտարարել է Կաստիլիա-Լա Մանչա շրջանի նահանգապետը։

ABC թերթի տվյալներով՝ գնացքի վթարի հետևանքով զոհվել է նաև Իսպանիայի աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղիում։ ային գծի վրա։ Մայրաքաղաքից Սևիլիա ընթացող գնացքը բախվել է առջևում կանգնած շարժակազմին։ Երկու վագոն դուրս գալով երկաթուղային գծից՝ գլորվել է բարձրությունից։ Վերջին տվյալներով՝ տուժել է ավելի քան 179 մարդ։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ գնացքների բախումը տեղի է ունեցել համակարգչային խափանման պատճառով։ Տարածքում գտնվող վեց գնացքներ կանգ են առել անվտանգության համակարգի անջատման պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիսպետչերները գնացքներից մեկին թույլատրել են շարունակել ընթացքը, մինչդեռ մյուսները մնացել են կանգնած։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա համազգային սուգ է հայտարարել։