Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:15 24-09-2024

Առանձնատներ, բնակարան, խոշոր կանխիկ գումար, 44 մլն դրամ եկամուտ. Ռուստամ Բաքոյանի և ծնողների ունեցվածքը 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և նրա ծնողների՝ Քուպար և Զուրբա Բաքոյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Ռուստամ Բաքոյանը ազգությամբ եզդի է, վերջինս 7-րդ և 8-րդ գումարումների ԱԺ պատգամավոր է ընտրվել է ազգային փոքրամասնությունների բաժին հասնող քվոտայով։ Նա ներկայումս կատարում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պարտականությունները, քանի որ ՔՊ-ն դեռ 1 տարի առաջ պաշտոնանկ էր արել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին։

Որպես անշարժ գույք՝ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ սեփական տուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը նա գնել է 2019 թվականի մայիսի 22-ին։ Բացի այդ, նա 2023-ի դեկտեմբերի 5-ին բնակարան է գնել Երևան քաղաքում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին ինչպես առանձնատունը, այնպես էլ բնակարանը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2009 թվականի NISSAN մակնիշի ավտոմեքենայի։

Ռուստամ Բաքոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 5043 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ կազմելով 2․513․858 դրամ։ Պատգամավորը նաև խոշոր կանխիկ միջոցներ է հայտարարագրել․ տարեսկզբին՝ 23․000․000 դրամ և 18․000 դոլար, տարեվերջին՝ 29․600․000 դրամ և 28․000 դոլար։

Բաքոյանի տարեկան եկամուտները կազմել են 43․539․180 դրամ, որից 10․443․180 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 32․400․000 դրամը՝ Ամերիա բանկից ստացած փոխառությունը։ ՔՊ-ական պատգամավորը ևս 696․000 դրամ եկամուտ է ունեցել, որը հայտարարագրել է որպես կենսաթոշակ, ինչը զարմանալի է, քանի որ Բաքոյանը 38 տարեկան է։

Բաքոյանի հայրը՝ Զուրբա Բաքոյանը, անշարժ գուքի բաժնում հայտարարագրել է որդու հայտարարագրած առանձնատունը՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Զուրբա Բաքոյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 150 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Ռուստամ Բաքոյանի հոր տարեկան եկամուտը կազմել է 487.000 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Պատգամավորի մայրը՝ Քուպար Բաքոյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում՝ գնված 2019 թվականի մայիսի 22-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։

Թեպետ Քուպար Բաքոյանի բանկային հաշիվներին գումար չի եղել, վերջինս խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել. 24.000.000 դրամ, որը տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել է։

ՔՊ-ական պատգամավորի մոր տարեկան եկամուտը կազմել է 442.800 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաքոյանի քաղաքացիական կինը 2022-ի հունիսին պնդել էր, որ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար ծեծել է իրեն, գումար շորթել և սպառնացել։ ՔՊ-ական պատգամավորը հերքում է այս մեղադրանքները, չնայած կնոջ մարմին կապուտկների և բռնության հետքերի առկայությանը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին