Արտաքին 2 տարի առաջ - 16:09 23-09-2024

Հայաստանը խաղաղության պայմանագրի իր տարբերակից հանել է բոլոր չհամաձայնեցված դրույթները. Ալիև

Երևանը «արհեստականորեն ձգձգում է» Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը, Միլի մեջլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մինչև օրս Ադրբեջանն ու Հայաստանը տասն անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի մեկնաբանություններով: Երբ մի քանի ամիս անցավ, մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք ստիպված էինք սպասել 70 օր, մինչև նրանցից ստացանք վերջնական տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր», - ասել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է