Ներքին 2 տարի առաջ - 18:49 18-09-2024

Էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նախարարը նախ այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետ։ Գործարանի 2 մասնաճյուղում արդեն հասցրել են մթերել 8000 տոննա խաղող։

Այնուհետև Գևորգ Պապոյանն այցելել է «Իջևանի գինու գործարան» ՍՊԸ-ի Նորապատի մթերման կետ։ Ներկա դրությամբ այստեղ խաղողի մթերման ծավալը կազմել է առավել քան 4000 տոննա։

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Լենուղի համայնքում, որտեղ ծանոթացել է «ՄԱՊ» ՓԲԸ-ի գործունեությանը։ Այստեղ արդեն իսկ մթերել են 4500 տոննա խաղող։

Երեք ընկերություններն օգտվել են ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։

Ընկերությունների ղեկավարները նախարարին վստահեցրել են, որ գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա, քանի որ գործարանները պատրաստ են մթերել խաղողի անսահմանափակ քանակ։

Խաղողի մթերման գինը տատանվում է 130-160 դրամ տեխնիկական սորտերի համար, իսկ ավելի բարձրակարգ սորտերի համար՝ մինչև 350 դրամ և ավելի։

Նախարարը զրուցել է նաև բնակիչների ու տնտեսավարողների հետ խաղողագործության ոլորտի խնդիրների շուրջ, լսել նրանց բարձրացրած հարցերը։

Նրանք մեծամասամբ նշել են, որ մթերումներն իրականացվում են սահուն կերպով, իսկ մթերման գնից դժգոհություն չունեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը