Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 18-09-2024

Փաշինյանը ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը դիտարկում է միայն իր իշխանությունը պահպանելու համատեքստում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Հայկական երկրորդ գլոբալ գագաթաժողովի ժամամակ հերթական անգամ սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը սպшռնալիք է ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ Հայաստանը օրերից մի օր առհասարակ կարող է լքել այս կառույցը։

Փաշինյանի այս հայտարարությունն ուշագրավ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 31-ին տեղի ունեցած իր վերջին ասուլիսի ժամանակ զգալիորեն մեղմել էր իր հակառուսական հռետորաբանությունը, նշել, որ ՌԴ-ի հետ չի կարելի անհարգալից բառապաշարով խոսել, ինչից հետո բազմաթիվ փորձագետներ ու վերլուծաբաններ համոզմունք էին հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն իր հայացքը կրկին ուղղում է դեպի Ռուսաստան։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց՝ ինքը դեռևս այն ժամանակ է ասել, որ Փաշինյանն իր հայացքը չի ուղղում դեպի Ռուսաստան, իսկ դա պարզապես պահի ազդեցության տակ արված հայտարարություն էր։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է նույնը մնալ, և նա փորձում է վերջնականապես դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, ինչը որոշակի վտանգներ իր մեջ պարունակում է։

«Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար սպառնալիք է, ապա այդ դեպքում տարօրինակ է, թե ինչու է ՀՀ-ն մնում մի կազմակերպության մեջ, որին իր ինքնիշխանության համար սպառնալիք է համարում»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է այդ քաղաքականությունը պայմանավորված՝ քաղաքագետը պատասխանեց, որ չի կարող այս իշխանությունների որևէ գործունեություն, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, տրամաբանական հայտնի կանոններով բացատրել։

Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև՝ իր համոզմամբ Հայաստանն օրերից մի օր դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ Փաշինյանը կարող է վերականգնել ՀՀ-ի լիարժեք մասնակցությունն այս կառույցի աշխատանքներին։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ Փաշինյանը ցանկացած պարագայում կառաջնորդվի ոչ թե Հայաստանի Հանրապետության պետական շահերով, այլ այլ իր անձնական շահերով՝ սեփական իշխանությունը պահպանելու համար․

«Եթե Փաշինյանը զգա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն իր իշխանության համար վտանգավոր կլինի, ապա կսերտացնի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, եթե զգա, որ հետևողականորեն դեպի արևմուտք առաջ շարժվելն է նպաստում իր իշխանության պահպանմանը, այդպես կվարվի, իր համար ոչ մի խնդիր չկա»։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք արևմուտքը Հայաստանին իրական այլընտրանք առաջարկո՞ւմ է, որը մեր երկրին թույլ կտա ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում առկա անվտանգային մարտահրավերներին քիչ թե շատ դիմագրաավել՝ Արմեն Բաղդասարյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ ոչ միայն իրական այլընտրանք չեն առաջարկում, այլև այդ մասին բաց տեքստով հայտարարում են։ «Ավելին՝ մեզ զգուշացնում են, որ պետք է պատրաստ լինենք ցուրտ ձմեռներին։ Հասկանալի է, որ սրանով մեզ պարզ ասում են՝ եթե ցանկանում եք դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, ապա պետք է պատրաստ լինեք զոհողությունների գնալ»,- ասաց նա։

Քաղաքագետը շեշտում է, ցանկության դեպքում արևմուտքը Հայաստանին կարող էր այդպիսի այլընտրանք առաջարկել․ «Ցանկության դեպքում Միացյալ Նահանգները ու առհասարակ հավաքական արևմուտքը կարող էին օգտագործել իրենց ողջ ազդեցությունը և ազդել Թուրքիայի վրա, վերջինիս միջոցով էլ Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք Հայաստանին ոչ թե կապիտուլյացիա պարտդրեին, այլ քիչ թե շատ արժանապատիվ խաղաղություն հաստատեին։ Օրինակ՝ եթե ֆինանսական և այլ միջոցներով Հայաստանին իսկապես օգնեին հաղթահարել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը, ինչն առանձնապես բարդ չէ, պարզապես բավականին թանկ է»։

Բաղդասարյանը հավելեց, որ ԱՄՆ-ն և հավաքական արևմուտքը որևէ երկրին աջակցելու ձևերն էլ լավ գիտեն, հնարավորություններն էլ ունեն։ «Այլ հարց է, որ մեջ աջակցելու փոխարեն առաջարկում են հանուն արևմտյան քաղաքակրթության գնալ այնպիսի զոհողությունների, որոնց այսօր գնում է Ուկրաինան, ԵՄ երկրները և այլն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից