Մեր ժամանակի դերասանների` Նիկոլ ու Աննա Փաշինյանների այսօրվա տեսանյութը
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեքենայով շրջել է կիրակնօրյա Երևանում։ Նրան հատկապես զվարճացրել է MAN ավտոբուսի վարորդը։ Նա Աննա Հակոբյանի ուշադրությունը սևեռում է վարորդի վրա՝ ցույց տալով, որ նա իջեցրել է մեքենայի ապակին և ձեռքը դուրս հանել։
Հատկանշական է, որ մեքենայում է նաև նրանց օպերատորը, սակայն նրանք օպերատորի ուղղությամբ չեն նայում, անգամ ձևացնում են, թե տեսանյութի մի կտորը Աննա Հակոբյանն է նկարել։