Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:12 18-05-2023

Ալեն Սիմոնյանի կռկռոցը տեղ հասավ, Աշոտի ծեծը չուշացավ․ Փաշինյանների տարօրինակ լռությունը

Եթե ոչ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ապա հանրային քննարկումների տիրույթում պետք է հայտնվի նրանց ընտանիքից որևէ մեկը, երեկ հերթը Աշոտ Փաշինյանինն էր։ Նա, ի տարբերություն քույրերի, ավելի քիչ պոպուլյար է, ավելի ուշ է հայտնվում քննարկումների կիզակետում։

Երեկ, սակայն, կրտսեր Փաշինյանի օրը չէր, զոհված զինծառայողների հարազատները նրան են հանդիպել և ըստ տարածված տեղեկատվության՝ փորձել առևանգել։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը լրիվ «կռիվ կինո» ժանրից է, թե ինչպես կարող է որդեկորուս մայրը առևանգել երիտասարդին, վերջինս ինչպես է նետվում մեքենայից, բախվում մեկ այլ մեքենայի, մտնում սուպերմարկետ․․․ ընդունենք, որ շատ հուզիչ է ներկայացված, խեղճ Աշոտ։

Ոչ պակաս հուզիչ է այն լուրը, թե Աշոտ Փաշինյանը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար, հայտարարել, որ նրանք թուրք են և նրանց հետ ինքը կապ չունի։

Ուշագրավ է այն, որ ծնողի այս հայտարարությունը դեռ ոչ մեկը չի հերքել, ոչ պակաս հետաքրքրական է այն, որ Փաշինյանների ընտանիքը կատարյալ լռություն է պահպանում որդու դեպքով, որևէ արձագանք, գրառում, հրապարակում չկա այս թեմայով, մինչդեռ առնվազն Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը սիրում են հազարհինգերորդական կարևորության հարցերի անդրադառնալ։

Ի դեպ, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին, իսկ վերջինս հերքել էր այն, Աննա Հակոբյանը տարածել էր որդու գրառումը, իսկ այսօր լռություն է պահպանում։

Գուցե իսկապե՞ս Աշոտը հեռացել է ընտանիքից։ Կամ էլ Աշոտի հարձակման ենթարկվելու դրվագը ԱԺ նախագահը կանխատեսել էր, գուցե նախօրոք այն ծրագրված էր, իսկ Սիմոնյանը սխալմամբ այն ժամանակից շուտ էր հանրայնացրել։

Այս բոլոր հարցերը ցույց են տալիս, թե ինչքան առեղծվածային է այս պատմությունը և բազում անպատասխան հարցեր կան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ