Ներքին 2 տարի առաջ - 15:35 12-09-2024

Ժողովրդին պետք է բացատրություն տանք, թե ինչու ենք տասնյակ միլիարդ դրամ ծախսել և պարեկային ծառայություն ստեղծել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Պարեկային ծառայությանը՝ նկատելով, որ այն մեր առաջնային աչքն է ամեն ինչի վերաբերյալ:

«Շատ կարևոր է, որ Պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր: Սա հայեցակարգային կարևոր հարց է, որովհետև Պարեկային ոստիկանության ներդրման առաջնային նպատակը և իմաստը եղել է դա, Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ և անտարբեր»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի հետ կապված Պարեկային ծառայությունից ակնկալիքները շարունակվելու են մեծանալ. «Մենք Հայաստանի ժողովրդին պետք է տանք շատ հստակ թվային բացատրություն, թե ինչու ենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ ծախսել և նոր ինստիտուտ ստեղծել, մենք այդ արդյունքը պետք է էկրանների վրա ցույց տանք»,- ասաց նա։

Արձագանքելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ Պարեկային ծառայությունը պետք է ոչ թե արձագանքման վրա կենտրոնանա, այսինքն՝ գնա դեպքի ետևից, և ամբողջ ոստիկանական համակարգը լծվի այդ դեպքի բացահայտման աշխատանքներին, այլ կանխարգելի դեպքը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում