87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 1 ամիս առաջ - 21:13 25-09-2026

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր Դաշնային խորհրդարանի ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետ, սակայն, նրա խոսքով, Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակումներ է իրականացրել ընտրատեղամասերի ուղղությամբ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը վերականգնել է ուկրաինական հարձակումների հետևանքով պատճառված վնասը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատասխանել է Կիևի հարձակումներին, և այդ պատասխանը, իր գնահատմամբ, այնքան զգալի է եղել, որ ուկրաինական կողմը հրադադար է խնդրել։

Պուտինը հայտարարել է, որ Կիևը պետք է հասկանա՝ ենթակառուցվածքների վրա հարձակումներն ու իրավիճակի սրումը չեն օգնի հասնել իր նպատակներին։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմի Եվրոպայի հետ՝ նշելով, որ դրա համար «ոչ շարժառիթներ, ոչ էլ հիմքեր կան»։

Նշենք, որ Պուտինը նախկինում ևս Կիևին մեղադրել է բանակցային գործընթացը խոչընդոտելու մեջ։