Ներքին 2 տարի առաջ - 14:32 12-09-2024

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18-ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14–ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,– ասված է որոշման մեջ։

Նշվում է` քանի որ ծրագրի իրականացման համար համայնքի մասնաբաժինը վճարելու էր «Վարդանյան ընտանեկան հիմնադրամը», և նախատեսված ֆինանսական միջոցները հնարավոր չէր տեղափոխել 2024 թ., այդ պատճառով համայնքը, հրատապությունից ելնելով և չսպասելով ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշմանը, 2023 թ. իրականացրել է գնման գործընթացներ, ընտրել կապալառու կազմակերպություններ, կնքել պայմանագրեր և իրականացրել շինարարական աշխատանքներ:

Այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր մասնաբաժին համաֆինանսավորումը՝ կապալառու կազմակերպություններին վճարելով շուրջ 152,95 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում