Արտաքին 1 տարի առաջ - 14:08 12-09-2024

Նեթանյահուն չի պատասխանում իմ զանգերին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բողոքել է

Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, բացարձակապես անընդունելի է. այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Անդրադառնալով Գազայում Իսրայելի պատասխան գործողություններին ընդդեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ Գուտերեշն ասել է, որ տեղի են ունենում «միջազգային մարդասիրական իրավունքի շատ կոպիտ խախտումներ, խաղաղ բնակչության արդյունավետ պաշտպանության լիակատար բացակայություն է»:

Իսրայելը պնդում է, որ քայլեր է ձեռնարկում քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, և որ Գազայում պաղեստինցիների զոհերի առնվազն մեկ երրորդը զինյալներ են: Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրում է պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու համար, ինչը ՀԱՄԱՍ-ը հերքում է։

Գուտերեշն ընդգծել է, որ չի խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը երկար ժամանակ մեղադրում է ՄԱԿ-ին հակաիսրայելական լինելու համար:

«Ես նրա հետ չեմ խոսել, քանի որ նա չի պատասխանում իմ հեռախոսազանգերին, բայց ես նրա հետ չխոսելու պատճառ չունեմ: Ուստի, եթե նա գա Նյու Յորք և ինձ հետ հանդիպում խնդրի, ես շատ ուրախ կլինեմ տեսնել նրան», - ասել է Գուտերեշը։

Այն հարցին, թե արդյոք Նեթանյահուն նախատեսում է հանդիպել Գուտերեշի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը պատասխանել է, որ Նեթանյահուի ժամանակացույցը դեռ վերջնական տեսքի չի բերվել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»