Արտաքին 4 տարի առաջ - 21:19 28-12-2021

Չինաստանը բողոքել է ՄԱԿ-ին՝ Իլոն Մասկի արբանյակների պատճառով

Չինաստանի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ներկայացնելով Starlink գլոբալ արբանյակային համակարգի սպառնալիքի մասին փաստաթուղթը (Իլոն Մասկի SpaceX-ի նախագիծը)։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այս տարի երկու անգամ՝ հուլիսի 1-ին և հոկտեմբերի 21-ին, ըստ չինացի պաշտոնյաների, Tiangong ուղեծրային կայանը, իբր, խուսափել է SpaceX տիեզերանավի հետ բախումից: Անկախ փորձագետներից ոչ մեկը դեռ չի ստուգել Պեկինի հայտարարությունները, Մասկի ընկերությունը չի մեկնաբանել միջադեպը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիների կեսից ավելին պատրաստ է անցնել Starlink արբանյակային ինտերնետին։

Մինչ այդ Roscosmos-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը նշել էր, որ ռուսները կկարողանան ինտերնետ ստանալ տիեզերքից մինչև 2024 թվականը՝ Sphere ծրագրի շնորհիվ։ Նա նաև քննադատել է վերոհիշյալ Starlink նախագիծը։ Roscosmos-ի ղեկավարի խոսքով՝ ամերիկյան ընկերության արբանյակներն ապագայում կարող են օգտագործվել թեւավոր հրթիռների, հատուկ նշանակության ուժերի և գործակալական ցանցի վերահսկման համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է