Ներքին 1 տարի առաջ - 11:22 12-09-2024

Ձրի գովազդ՝ քաղաքացիների հաշվին. գունավոր ծածկերով անհայտ մեքենաներ Բաղրամյանում

Oragir.News-ն ահազանգ է ստացել Բաղրամյան պողոտայից։ Քաղաքացինեը պնդում են, որ Բաղրամյան պողոտայում կայանվել են տարբեր գույների սավաններով ծածկված ավտոմեքենաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում իրենց մեքենաների կայանման համար։ Եվ դա էլ հերիք չէ՝ վճարովի կայանատեղիի համար չեն վճարում։

Oragir.News-ն այցելեց Բաղրամյան պողոտա, որտեղ տեսախցիկը ֆիքսեց տարագույն տենդերով ծածկված 5 մեքենա։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում գունավոր ծածկոցներով մեքենանաները, վճարո՞ւմ են արդյոք կայանատեղիի համար, Oragir.News-ը կապվեց քաղաքապետարանի հետ։

Քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ քանի որ մեքենաների վրա ծածկ կա, քաղաքապետարանն իրավունք չունի ծածկված մեքենաների վրայից հանել դրանք։ Դա ոստիկանության իրավասության ներքո է։ Միայն ոստիկանության կողմից ճշտումներ կատարելուց և նշյալ տենդերը հանելուց հետո քաղաքապետարանը կարող է զբաղվել այդ հարցով, իսկ համարանիշները ճշտելուց հետո կարող են հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են դրանք կայանվել։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Վերջինիս ասաց․
«Եթե մեքենան կայանված է ճիշտ տեղում, ապա ոստիկանությանը ինչի՞ համար պետք է հետաքրքրի տվյալ մեքենան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ