Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Ըստ էության 1 տարի առաջ - 21:47 10-09-2024

Ըստ էության. Արցախն այն հարցը չէր, որ շահարկվեր տեղական քաղաքականության մակարդակում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանին, ում Երևանի ավագանին այսօր զրկեց մանդատից։

Երիցյանի պնդմամբ՝ այս իշխանությունները նախկին իշխանություններից ոչնչով չեն տարբերվում, և Երևանում կատարվողի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Այս իշխանությունները նախկին իշխանություններից թերևս ոչ մի բանով չեն տարբերվում․ ունեն նույն կոռուպցիոն վարվելակերպը, գործելաոճը, նույն ձևով ճնշում են ընդդիմադիրներին, շատ ոլորտներում տապալել են կառավարումը։ Իրենք դարձել են այն, ինչի դեմ պայքարում էին»,- ասաց նա։

Երիցյանը նշում է` մանդատներից այս եղանակով զրկելը հակաժողովրդավարական է, և օրենքի այս նորմը` հակասահմանադրական։

«Իրենց նպատակն ընդդիմության ճնշելն է, և դա իրենց հաջողվում է այս պահին։ Ընդդիմության շարքերում ևս կան դասալիքներ, ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր, որոշ լուրերի համաձայն, գումարի դիմաց վաճառվել են և ստանում են համապատասխան աշխատավարձ այս ծառայության դիմաց»,-ասաց նա։

Նախկինում բազմիցս, երբ հարց էր հնչում Արցախի մասին, Հայկ Մարությանը նշում էր, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Սակայն հիմա Գրիգոր Երիցյանը նշում է, որ իրեն մանդատից զրկելը քաղաքական հետապնդում է։ Հարցին` ինչպե՞ս կբացատրի ակա իրավիճակը, Երիցյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուրս Արցախի մասով ունենք մեր կարծիքը։ Հիմա արդեն կուսակցություն ենք հիմնել ու կուսակցությունն ունի իր կարծիքը։ Արցախի հարցն անընդհատ շահարկելը, իմ կարծիքով, ազնիվ չէ։ Արցախի հարցն այն հարցը չէր, որ շահարկվեր տեղական քաղաքականության մակարդակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին