Ներքին 2 տարի առաջ - 19:01 10-09-2024

Վարչապետն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթի մասին: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն:

Իրաքի գերագույն դաշնային դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է: Ջասիմ Մուհամմադ Աբուդին նշել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի զարգացման և Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»