Արտաքին 2 տարի առաջ - 14:42 08-09-2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք

News.am-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով, գրում է Mehr-ը։

Սա Փեզեշկիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։

Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։

Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշկիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում