Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 20:00 06-09-2024

Ում սեղանին է անգամներով ավելի սնունդ․ Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր պարտքը համարեց հերթական անգամ անդրադառնալ նաև հայ ժողովրդի ծախսային մշակույթին և քննադատել այն՝ համոզմունք հայտնելով, որ տարբեր առիթների ժամանակ մեր սեղաններին մի քանի անգամ ավելի սնունդ կա, քան անհրաժեշտ է կշտանալու համար։

«Երբ առիթ է լինում ռեստորաններում՝ տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում: Մարդիկ հաշիվը փակում են, գնում՝ մեկ էլ աչքդ ընկնում է՝ ոնց որ հենց նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել:

Նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական խնդիր է, կրթության խնդիր է, ինչի է մեր սեղաններին երբեմն անգամներով ավել սնունդ քան պետք է ուտել՝ կշտանակու համար: Բոլորս ենք այդպես։ Որովհետև, վախենում ենք, որ կասեն՝ մի 2 կոպեկ խնայել են։ Սրանք խորը փոխկապակցված հարցեր են։ Մարդը երեկոյան հյուր է ընդունում, իր փողն է էդպես ծախսում, առավոտյան գալիս է աշխատանքի ու նույնկերպ սկսում է ծախսել պետության գումարը։ Չի կարող մարդը երեկոյան լինել իռացիոնալ ոչ էֆեկտիվ, մտնել նախարարության շենք ու փոխվի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից քննադատում է հասարակ քաղաքացիներին՝ անհրաժեշտ քանակից ավելի շատ սնունդ պատրաստելու համար, սակայն իր ընտանիքում հակառակն է անում։

Հիշեցնենք, որ դեռևս 1 ամիս առաջ՝ օգոստոսի 9-ին, Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց հանգստից մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ վերջինս միառժամանակ պատրաստել էր մի քանի ուտեստ․ խաղողի տերևով և կաղամբով տոլմա, ձկան և տավարի խաշլամա, լոլիկով ձվածեղ և այլ ուտեստներ։ Այս տեսանյութն արժանացել էր հանրության քննադատությանը, և քաղաքացիներից շատերը մեկնաբանությունների բաժնում նշել էին, որ միանգամից անհնար է այդքան սնունդ ուտել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում