Ներքին 2 տարի առաջ - 09:59 05-09-2024

Այս ամեն ինչին պիտի նայես որպես կոմեդիա․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մենք մի իրականության մեջ ենք ապրում, որ եթե այդ իրականությունը էկրանավորեն տարբեր նորմալ երկրներում ցույց տան, դա դիտողը չի կարող ընկալել առավել ևս հավատալ, որ նման բան հնարավոր է։ Մեր երկրի վարչապետը գնացել է Հեր-հեր գյուղ մի ամբողջ съёмочной խմբով, մոտեցել է մի գյուղացու, ով գլուխ է գովում, քծնում է, որ աննախադեպ գարու բերք է ստացել, մի ամբողջ 1.5 տոննա հեկտարից, այնինչ մինչև 1.7 տոննա բերքի դեպքում ինքը վնասով է դուրս գալիս։ Հետո վարչապետը խորհուրդ է տալիս կառլիկըվի պոպոկ աճեցնել, որի հաջողված փորձ, գոնե մի հատ չկա, այսինքն ոչ մի հաշվարկված ցուցանիշ չունենք երկրում էդ անտեր կառլիկըվին ա ավելի շահութաբեր, թե սովորական, ավանդականը։ Երկրի վարչապետը գյուղացուց է հարցնում, թե ինչու են պակասել անասունների գլխաքանակը։ Չէ էլի՝ գյուղացին ո՞նց կարող է իմանալ դրա պատասխանը, եթե գյուղացիները կարողանային իմանալ, հենա էդքան գիտահետազոտական ինստիտուտները աշխարհում ինչու՞ էին բացում։

Ինձ թվում է՝ այս ամեն ինչին պիտի նայես որպես կոմեդիա։

Տեսանյութերի մեկնաբանություններից հասկացա, որ երկրում բազմաթիվ ադեկվատ ժողովուրդ կան։

Հա, ընդդիմադիրներին էլ մի խոսք։ Ժողովուրդ, հարգելիներս, Փաշինյանը սկսել է նախընտրական արշավը ու կատարում է շատ հաջող , դուք ի՞նչ եք մտածում էս ուղղությամբ։ Ես ոնց նայում եմ , հնարավոր ա նաև ժամկետից շուտ հրաժարական տա, էդ դեպքում դուք ի՞նչ եք անելու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը