Ներքին 2 տարի առաջ - 12:02 04-09-2024

Ինչպես պետք է անհատ տաքսի վարորդները օգտվեն MyTAX բջջային հավելվածից. ՊԵԿ

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

Քայլ 1
Ներբեռնել հավելվածը

Եթե անհատ տաքսի վարորդ եք, ապա ՊԵԿ համակարգին միանալու և էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու համար պետք է ներբեռնեք MyTAX հավելվածը Apple App Store-ից՝ iOS-ի համար, և Google Play Store-ից Android-ի համար։

Քայլ 2
Մուտք գործել համակարգ

ՀՀ քաղաքացիները հավելված մուտք գործելու համար պետք է սեղմեն «ՀՀ քաղաքացի» կոճակը և մուտք գործեն «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է սեղմեն «Օտարերկրացի» կոճակը, ապա մուտք գործեն ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով։

Քայլ 3
Ընտրել մուտքի տարբերակը

«Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակը և ընտրել նույնականացման տեսակը՝ բջջային նույնականացման քարտ։

Քայլ 4
Անցնել նույնականացում

Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես ձեր հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որտեղ պետք է հավաքել PIN կոդը։

Քայլ 5
Ակտիվացնել մուտքը

Հետագայում հավելված մուտք գործելու համար բջջային նույնականացման գործընթացը կրկին չանցնելու համար կարող եք հավելվածում սահմանել PIN ծածկագիր կամ օգտվել բիոմետրիկ կամ կենսաչափական նույնականացումից։

Քայլ 6
Ստանալ ՀՎՀՀ

Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ։ Այն կարող եք ստանալ հենց նույն հավելվածի միջոցով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու։ Պարզապես, գլխավոր էջից սեղմեք «Տաքսի ծառայություն» կոճակը, ապա բացված պատուհանում՝ «Ստանալ» կոճակը։ Վերջ, դուք ունեք ՀՎՀՀ։

Քայլ 7
Ավելացնել մեքենա

«Տաքսի ծառայություն» էջում սեղմեք «Իմ մեքենա» կոճակը և մուտքագրեք այն մեքենայի պետհամարանիշը և հաշվառման վկայագիրը, որով մատուցում եք տաքսի ծառայություն։ Նույն մեքենայով հաջորդ անգամ պատվերներ կատարելիս այլևս կարիք չի լինի կրկնել այս գործողությունը։

Քայլ 8
Ձևավորել ՀԴՄ կտրոն

Տաքսի ծառայության յուրաքանչյուր պատվերն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Տաքսի ծառայություն» էջում սեղմել «Ստեղծել նոր կտրոն» կոճակը՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ձևավորելու և պատվիրատուին այն տրամադրելու համար։

Քայլ 9
Գեներացնել ՀԴՄ կտրոն

Հաջորդիվ պետք է գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, որի գործընթացը շատ պարզ է․ պետք է մուտքագրել գումարը, ընտրել վճարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ և սեղմել «Հաստատել» կոճակը։

Քայլ 10
Ուղարկել ՀԴՄ կտրոնը

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնելուց հետո այն կարող եք փոխանցել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp և այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը։

Վերջ, գործընթացն ավարտված է։

Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն ունեք տեսնելու ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ այս քայլերը նորից անցնելու կարիք չկա՝ գլխավոր էջում, պարզապես, սեղմեք «Նոր կտրոն» կոճակը և գեներացրեք կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։

Քայլ առ քայլ ուղեցույցը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի