Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 30-08-2024

Արցախը երբեք անկախ չի եղել․ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը մնում է ուժի մեջ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սեպտեմբերի 2-ին կնշվի Արցախի Հանրապետության անկախության օրը՝ Արցախի լիակատար հայաթափման և Ադրբեջանի կողմից բռնազավթման պայմաններում։ Արցախի անկախության օրը նշելու համատեքստում այս օրերին իրարամերժ գնահատականներ են հնչում․ ոմանք գտնում են, որ ներկայիս իրավիճակում այն նշելն արդեն անիմաստ է, շատերի պնդմամբ էլ Արցախի անկախության օրը նշելով հայությունը պետք է համայն աշխարհին ուղերձ հղի, որ հարցը փակված չի համարում։

Հայաստանում պնդումներ են հնչում առ այն, որ Սեպտեմբերի 2-ը նշելն անիմաստ է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն առ այսօր հղում է կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, որով Արցախը վերամիավորվել է Հայաստանի հետ և տպավորություն է ստեղծվում, որ 1991-ին Արցախն անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանը չհամաձայնեց այն պնդումների հետ, որ եթե Արցախի անկախության օրը Սեպտեմբերի 2-ին է նշվում, ապա դա նշանակում է, որ Արցախը Հայաստանից է անկախացել, քանի որ, ըստ նրա, Արցախը երբեք անկախ պետություն չի եղել․

«Արցախը երբեք անկախ չի եղել, բայց եղել է ըստ էության հայտարարություն՝ անկախություն հռչակելու մասին, միայն դա է եղել։ Այո՛, դա եղել է հայտարարություն՝ Հայաստանից անկախություն հռչակելու մասին, բայց դե յուրե և դե ֆակտո ինքն անկախ չի եղել, որովհետև Դեկտեմբերի 1-ի միասնական հայտարարությունը շարունակում է մնալ ուժի մեջ, և այն մաս է կազմում ՀՀ Անկախության հռչակագրին, որը վերահաստատվել է յուրաքանչյուր նոր Սահմանադրության մեջ՝ հղումով»։

Արա Պապյանը պնդում է՝ Արցախը երբեք անկախ չի եղել, քանի որ այնտեղ ապրող մարդիկ եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օգտվել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներից՝ բուժում, ուսուցում, անձնագիր, վիզայի տրամադրում։ Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի զորակոչիկները տասնամյակներ շարունակ ծառայել են Արցախում, որովհետև այն Հայաստանի Հանրապետության տարածք է եղել, հակառակ դեպքում իրենք չէին կարող դա անել։

Անդրադառնալով Դեկտեմբերի 1-ը նշելու կարևորությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ներկայացուցիչները միավորման մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Ըստ նրա՝ դրանից հետո, երբ Հայաստանն անկախություն է հռչակել, անկախացել է Արցախի հետ միասին, իսկ բազմաթիվ երկրներ լռելայն ճանաչել են այդ իրողությունը․ «Մասնավորապես այն ժամանակ, երբ արցախաբնակներին Երևանում հավատարմագրված հյուպատոսարանները և դեսպանատները վիզաներ են տրամադրել, այսինքն՝ Արցախը ճանաչել են Հայաստանի Հանրապետության մաս»։

Oragir.News-ը Արա Պապյանից հետաքրքրվեց նաև, թե այսօրվա իրավիճակում Արցախի հարցում քիչ թե շատ հայանպաստ և ընդունելի հանգուցալուծման հասնելու հնարավորություններ տեսնո՞ւմ է, և եթե այո՝ ինչ ճանապարհով, ինչին ի պատասխան նա ասաց, որ իրենց տեսակետը մշապես եղել է այն, որ դա հնարավոր է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու շրջանակներում։

«Այսինքն՝ մենք անհիմն, ապրիորի կերպով չպիտի ընդունենք կամ խոսենք Արցախի մասին՝ որպես Ադրբեջանի մաս կամ որպես Հայաստանից դուրս տարածք՝ անկախ կարգավիճակից։ Ինչու, որովհետև Ադրբեջանն իր անկախության հռչակագրով իրեն հռչակել է իր առաջին հանրապետության իրավահաջորդը, անգամ շարունակությունը, հետևաբար սովետական շրջանում ընդունված որևէ որոշումներն ու վարչական սահմաններն անօրինական են՝ միջազգային իրավունքի ու Ադրբեջանի Սահմանադրության տեսանկյունից։ Հետևաբար՝ մեր տեսակետն այն է, որ կողմերը պետք է դիմեն միջազգային դատարան, ներկայացնեն իրենց իրավունքները փաստող փաստաթղերը, որոնց հիման վրա էլ որոշվի սահմանազատման իրավաքաղաքական հիմքը, իսկ հետո արդեն իրականացվի սահմանազատման գործընթացը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից