Ներքին 6 ամիս առաջ - 17:22 18-03-2026

Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել․ Բագրատ Սրբազանի փաստաբան

Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։

Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։

Նկարում «զորանոցն» ու այն մարդիկ են, ովքեր ուրախ էին սահմանամերձ համայնքում հիմնված նոր աշխատատեղ ու արտադրություն տեսնել»։



Հիշեցնենք, որ Oragir.news-ն ավելի վաղ անդրադարձել էր թեմային, հայտնելով, որ Դատախազությունն ուզում է «խլել» Բագրատ Սրբազանի տունը:

Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ խոսքը վերաբերում է մի գույքի, որը, ըստ դատախազության, նախկինում գտնվել է իրավական սահմանափակման ներքո և չէր կարող օտարվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում