Մամուլ 2 տարի առաջ - 07:25 27-08-2024

Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է ՀՀ տեղահանված արցախցիների առաջնորդ. քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Հայաստանում նա ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանը արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ հավաստիացրել է, թե ինքը գիտի բոլոր խնդիրների լուծումները, եւ իր շուրջ կոնսոլիդացիայի դեպքում՝ կարող է շատ հարցեր լուծել։

Այլ կերպ ասած՝ Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է Հայաստանում տեղահանված արցախցիների առաջնորդ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արցախցի պատգամավորները հայտնեցին, որ Բաբայանի առաջարկը մերժվել է արցախցի շատ պատգամավորների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի հետ, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է. վերջինս նախ վրդովվեց մեր հնչեցրած հարցից, հետո վստահեցրեց՝ Սամվել Բաբայանի կողմից արված կոմիտե ստեղծելու առաջարկը կապ չունի ընտրությունների հետ, պարզապես տեղահանված արցախցիների խնդիրների լուծման նպատակով է առաջարկվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում