Մամուլ 2 տարի առաջ - 07:45 22-08-2024

Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված դատավորի հարցը հասել է ՄԻԵԴ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված եւ դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, եւ գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից