Արտաքին 2 տարի առաջ - 15:54 17-08-2024

Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին. Kyodo

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դիտարկում է կուսակցության նոր նախագահի ընտրությունների անցկացման հնարավորությունը սեպտեմբերի 27-ին, տեղեկացրել է Kyodo-ն՝ հղում կատարելով կուսակցության ներկայացուցիչներին։

Եթե ժամանակացուցյը վերջնականապես հաստատվի, Կիսիդան, որը միաժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն է, կկարողանա մասնակցել ՄԱԿ Գերագույն վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա բանակռիվներին, որոնք սկսվելու են սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում։

Պաշտոնական անձինք հայտնել են, որ պաշտոնական նախընտրական շրջանը ԼԴԿ նախագահի պաշտոնի համար սկսվելու է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցության նախագահի ընտրությունների կոմիտեն պլանի մասին որոշում կկայացնի երեքշաբթի, ավելացրել են նրանք։

Անցած շաբաթ Կիսիդան հայտնել էր, որ չի վերընտրվելու ԼԴԿ նախագահի պաշտոնում, ինչը նշանակում է, որ նա չի մնա վարչապետի պաշտոնում հաջորդ ամիս ղեկավարության ընտրություններից հետո։ Ճապոնիայի վարչապետը ընտրվում է օրենսդիրների կողմից, իսկ կառավարող կոալիցիան, որը գլխավորում է ԼԴԿ-ն, մեծամասնություն ունի խորհրդարանի երկու պալատներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում